Մայիսի 26-ին Հնդկաստանի հյուսիսային` Ուտտար-Պրադեշ նահանգում ուղեւորատար գնացքը բեռնատար շարժակազմի է բախվել: Միջադեպի արդյունքում առնվազն 20 մարդ է մահացել: Այս մասին տեղեկությունը, Times of India-ին վկայակոչելով, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն է հաղորդում:
Բախման արդյունքում արագընթաց գնացքի վագոններից վեցը ռելսերից ընկել են:
Վթարի պատճառները դեռեւս ճշտվում են:




























