Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության պետ գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին շնորհվել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու տիտղոս: Պատվավոր քաղաքացու ոսկե մեդալը Վիկտրոր Վլասովին շնորհել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը Արմավիրի սահմանապահ ջոկատի 90-ամյակի հետ կապված հանդիսավոր նիստի ընթացքում՝ սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրումի, երկու ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման, Արմավիրի սահմանապահ ջոկատի 90-ամյակի եւ 55-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես հիշեցրել է Արմավիրի քաղաքապետն իր խոսքում՝ 90 տարի առաջ սահմանների պաշտպանությունը վստահեցին ընկերոջը: «Հարեւան պետությունը ռուսական դրոշին նայում է եւ մտածում՝ ե՞րբ ռուսները կչքվեն այստեղից: Դա երբեք տեղի չի ունենա»,- վստահեցրել է քաղաքապետը:

Իր հերթին Վիկտոր Վլասովը նշել է, որ մայիսի 28-ին ռուսաստանյան Սահմանապահի օրը համընկնում է Հայաստանու Առաջին հանրապետության օրվա հետ, մաղթել է բոլորին խաղաղություն, բարեկեցություն ու երջանկություն: