«Վոստոկ» գումարտակի բեռնատար մեքենան, որը տեղափոխում էր ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վիրավոր աշխարհազորայիններին, Դոնեցկում ռմբակոծության է ենթարկվել, նախնական տվյալով՝ զոհվել է 35 մարդ, Facebook-ի իր էջում գրել է ԴԺՀ-ի նահանգապետ Պավել Գուբարեւը:
Սակայն Դոնեցկի աշխարհազորայինների շտաբի ներկայացուցիչը չի հաստատել այս տեղեկությունը: Միաժամանակ ականատեսը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին փոխանցել է բեռնատարի գնդակոծության ժամանակ 24 մարդու զոհվելու մասին:
Միջադեպի պատճառով Դոնեցկում ողջ բուժանձնակազմի մոբիլիզացիա են հայտարարել:
«Ուշադրություն. Վիշնեւսկու, Կալինինի եւ մարզային վնասվածքաբանական հիվանդանոցների բժշկական կազմի անհապաղ մոբիլիզացում։ Շտապ անհրաժեշտ են կամավոր բժիշկներ, դոնորներ»,ասված է ԴԺՀ մամուլի հաղորդագրությունում։





























