«Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը Forbes ամսագրի ռուսական տարբերակի եւ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի լրագրողների դեմ հայց է ներկայացրել՝ արժանապատվությունը նիրավորլու եւ գործարար համբավն արատավորելու համար: Ընկերության ղեկավարը պահանջում է  հեռացնել այն նյութերը, թե ինքն իբր «Ռուսաստանի ամենաթանկ թոփ մենեջերն է»:

Սեչինը պահանջում է այն նյութերի հերքումը, որտեղ իրեն անվանել են «Ռուսաստանի ամենաթանկ թոփ մենեջեր», եւ որոնցում ասվում է, որ «Ռոսնեֆտի» բաժնետոմսերը գնելիս ինքը վարկ է վերցրել «Գազպրոմբանկից»: Ամսագրում հոդված կար, որտեղ պնդում էին, թե Սեչինը  2012թ. իբր 50 միլիոն դոլարի ամբողջական փոխհատուցում է ստացել:

«Կոմսոմոլսկայա պրավդան»  արդեն կայքից հեռացրել է նյութերը։ Forbes-ի ներկայացուցիչներն առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից։