Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 26-ին, ժամը 21.33-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 10-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից ավտոճանապարհի երթեւեկելի հատված են դուրս երկու ավտոմեքենա: