Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 08.38-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` «Բադեն Բադեն» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Հոնդա» մակնիշի EGE 936 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Կ. ծնվ. 1990 թ.) բախվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 03 OU 131 համարանիշի ավտոմեքենային (վարորդ` Ա. Ի. ծնվ. 1956 թ.):

Վթարի հետեւանքով Ա. Ի.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: