Երեւանում, մայիսի 26-ին, ՃՈ աշխատակիցների իրականացրած հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 27 ուղեւորատար տրանսպորտային միջոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երթուղիներում Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ թույլ տված 2 վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Կազմակերպությունների այն ղեկավարները կամ տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձինք, ովքեր թույլ են տվել իրավունք չունեցող անձանց վարել տրանսպորատային միջոցներ, կենթարկվեն վարչական պատասխանատվության ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի հատկանիշներով: