Պակիստանի հյուսիսարեւմտյան Խայբեր-Փահթունքվա նահանգում երեքշաբթի տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում զոհվել է առնվազն  16 մարդ, եւս 8-ը՝ վիրավորվել: Բեռնատարը, որում ուղեւորներ կային, ընկել է գետը: Զոհերի շարքում կա 5 կին եւ 10 երեխա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, ապրիլին Պակիստանում  ավտոպատահարի արդյունքում զոհվել էր 42 մարդ, 17-ը տուժել էին: Ավտոբուսը փորձել էր շրջանցել բեռնատարը եւ բախվել էր դրան: Վթարից հետո ուղեւորները արգելափակված էին մնացել ավտոբուսում, եւ փրկարարները ստիպված էին եղել կտրել կորպուսը՝ զոհերին եւ վիրավորներին հանելու համար: