Երեւանի քաղաքային ջերմատնից տարբեր վարչական շրջաններ են տեղափոխվել 600.000 հոլանդական եւ 250.000 տեղում աճեցրած ծաղկասածիլներ։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարի Երեւանի սիզամարգերում, պուրակներում (ընդհանուր հանրագումարով 7.5 հա տարածքում) տնկվելու է 2 մլն 400 հազար ծաղիկ՝ թավշենի, պետույնա, կատարանտուս, փիփերթ, գեորգենի, սալվա եւ այլն։ Ամբողջ խմբաքանակը տնկված կլինի մինչեւ հունիսի 15-ը։
7 փողոցներում ավարտին են մոտենում ոռոգման ցանցի համալրման աշխատանքները։





























