Վիետնամի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հարավչինական ծովի վիճելի տարածքում չինական նավի կողմից վիետնամական ձկնորսական նավ է խորտակվել:

Միջադեպը մայիսի 26-ին` Պարասելյան կղզիների հարեւանությամբ տեղակայված նավթային հենակետից 30 կմ հեռավորության վրա է տեղի ունեցել:

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, ձկնորսներից ոչ մեկը, այդուհանդերձ, չի տուժել:

Հիշյալ տարածքի պատկանելությունը վիճարկվում է ՉԺՀ-ի, Թայվանի եւ Վիետնամի կողմից: Չնայած դրան, ընթացիկ ամսվա առաջին օրերին Պեկինն այնտեղ նավթային հենակետ էր տեղակայել, ինչին Վիետնամում գործող չինական ձեռնարկություններում ջարդեր էին հետեւել: