Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էյներ Խաչատրյանի կողմից մայիսի 25-ի երեկոյան դաժան ծեծի ենթարկված Արթուր Հարությունյանն այսօր՝ մայիսի 27-ի առավոտյան ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: Կատարվածի վերաբերյալ քրեական գործ դեռ չի հարուցվել:

Նշենք, որ մայիսի 26-ի երեկոյան Էյներ Խաչատրյանն ու մյուս տուժած Գոռ Հարությունյանը նույնպես ինքնակամ ներկայացել են բաժին:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը, մայիսի 25-ի գիշերը Գորիսում դաժան ծեծի է ենթարկել քաղաքում «Կուլակ» մականունով հայտնի Գուրգեն Հարությունյանի տղաներին՝ Գոռ եւ Արթուր Հարությունյաններին, այնուհետեւ նրանց տարել այնհայտ ուղղությամբ: Ականատեսները NEWS.am-ին պատմել էին, որ Գոռ եւ Արթուր Հարությունյանները ծանր վնասվածքներ են ունեցել, նրանց ընտանիքի անդամներին Էյներ Խաչատրյանը թույլ չէր տվել շտապօգնություն կանչել, տղաներին նստեցրել է իր մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ: