Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-21 կործանիչը մայիսի 27-ին կործանվել է Ջամու եւ Քաշմիր նահանգի Անանթանգ քաղաքում:
Օդաչուն զոհվել է: Վթարի պատճառները անհայտ են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով IBN-ը:
Նշվում է, որ Հնդկաստանը մտադիր է ՄիԳ-21 կործանիչները ամբողջությամբ փոխարինել մինչեւ 2018-2019թթ.:
Հնդկական մամուլը հայտնում է, որ գործընթացը կարող է ձգձգվել մինչեւ 2025թ.:





























