Իրանի հարավում, այսօր՝ մայիսի 27-ին, 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 10.14-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խորմոզգան նահանգի Սուզա շրջանում, հաղորդում է «Սինհուա»-ն:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Երկրաշարժն զգացվել է նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում, որի որոշ հատվածներից մարդկանց տարհանել են:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարհանել են մասնավորապես Դուբայի Downtown, DIFC, Dubai Marina եւ Dubai Media/Internet City թաղամասերի բարձրահարկ շենքերի բնակիչներին :





























