Համակարգչային մասնագետները պարզել են, թե ինչպես շարքային օգտատերերը կկարողանան անվճար թարմացնումներ ստանալ «Windows XP» օպերացիոն համակարգի համար հետագա տարիների ընթացքում: Հարկավոր է վերախմբագրել համակարգի գրանցամատյանը, որպեսզի համակարգը մտածի, թե դուք օգտվում եք «POSReady 2009»-ից:
«Windows XP»-ի վրա հիմնված «POSReady 2009»-ը թարմացումների «Service Pack 3» փաթեթով կգործի մինչեւ 2019թ.-ի ապրիլի 9-ը: Հարկավոր է «.reg» ընդլայնմամբ ֆայլ ստեղծել եւ տեղադրել հետեւյալը՝ Windows Registry Editor Version 5.00 [HKEY_LOCAL_MACHINE\SYSTEM\WPA\PosReady] "Installed"=dword:00000001Այնուհետեւ պետք է բացել REG-ֆայլ «Internet Explorer» բրաուզերում, հայտնվել «Windows Update» կենտրոնում, որտեղ այժմ հնարավոր է «POSReady 2009»-ի համար մի քանի թարմացում ստանալ:Վերոնշյալ միջոցը կիրառելի է «Windows XP 32-bit»-ի համար: 64-ի դեպքում գործընթացը քիչ ավելի բարդ է:
Մանրամասների հետ հնարավոր է ծանոթանալ այստեղ:«Microsoft»-ն արդեն պաշտոնապես արձագանքել է «Windows XP»-ի «կյանքը երկարացնելու» միջոցին: Ընկերությունը հայտարարել է, որ թարմացումները նախատեսված են բացառապես «Windows Embedded»-ի եւ «Windows Server 2003»-ի համար եւ նախազգուշացրել են, որ օգտատերերն իրենց համակարգիչները վտանգի են ենթարկում:





























