Արտասահմանյան գինի խմում են նույնիսկ Ֆրանսիայում, թեեւ, հասկանալի պատճառներով, զբաղեցնում է շուկայի միայն 10 տոկոսը: 1998թ.-ից այդ 10 տոկոսի մեջ են մտնում նաեւ հայ գինեգործները: Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը պատմում է հաջողության պատմությունը(գինին արտահանում է նրա «Մառան» ընկերությունը): Համագործակցությունը սկսվել է 1993թ.-ին, ընկերությունում ներդրումներ կատարում են հայերը, ֆրանսիացիներն ու ֆրանսահայերը: Նրանք աստիճանաբար ֆրանսիացի ընկերներին ծանոթացնում են հայկական գինու հետ: Ինչ-որ տեղ եվրոպական շուկա հայտնվելն ավելի հեշտ է, քան ռուսական: Էժան խմիչքով ռուսներին այլեւս չես գրավի…

Պրն. Հարությունյան, բարդ չէ արդյո՞ք VI1 վկայագիր ստանալը ԵՄ արտահանելու համար:

Չափանիշների Հայաստանի ազգային ինստիտուտն այն միշտ տրամադրում էր, դրա ստացման հետ խնդիրների երբեք չեն եղել: Իհարկե, այն միակն է Հայաստանում, որը վկայագիր է տրամադրում, մրցակությունը պակասում է:

Իսկ արտահանվող գինու համար առանձին հոսքագի՞ծ եք կիրառում:

Մեր արտադրությունը կիսաավտոմատ է, այնպես որ մենք երկու դասերի միջեւ ենք գտնվում, որոնք Եվրոպայում գինի են արտադրում: Այնտեղ շրջանառվում է շատ բարձր որակի գինի, որը ստացվում է ավտոմատացված արտադրության շնորհիվ: Կան գնորդներ, որոնց համար շատ բարձր որակն այնքան պարտադիր չէ: Մենք կարողացել ենք միջինը գտնել: Փորձել ենք այնպիսի արտադրություն հիմնել, ոնը քիչ թե շատ համապատասխանի առաջին չափորոշիչին:

Սակայն Եվրամիությանը բավականացնում է սեփական գինին:

Քվոտայի սահմաններում 25 հազար հեկտոլիտրը հնարավոր է արտահանել առանց տեխնիկական բարդությունների: Իսկ Հայաստանի արտահանումն այնտեղ հարյուրերորդական տոկոս մասնաբաժին է կազմում: Միգուցե այդ պատճառով է, որ հայկական ապրանքներն այնտեղ դիտվում են որպես էկզոտիկա: Հայաստանը վերածվում է լուրջ մրցակից:

Գինեգործների միությունում նման խոսակցություններ արդեն շրջանառվո՞ւմ են:

Այո, բայց հավանաբար, միայն խոսակցություններ էլ կմնան. Միեւնույնն է, ռուսաստանյան շուկան ավելի գրավիչ է: Ի դեպ Վրաստանն էլ այժմ իր արտահանումը ԵՄ-ից Ռուսաստան է տեղափոխում:

Ի՞նչն է այնտեղ ավելի լավ: Պակաս պահանջկո՞տ է:

Ոչ. Այն ավելի պահանջկոտ է, քան եվրոպականը… Փաստթաղթերի եւ գործընթացների հարցում: Դուք կարող եք թեկուղ հենց վաղը ԵՄ գինի ուղարկել: Միայն թե ձեր արտադրանքը համապատասխանի չափանիշներին: Կարող են ստուգել կամ ոչ: Քանի որ գիտեն՝ եվրոպական ընկերությունները պատահական արտադրողից ապրանք չեն պատվիրի:

Իսկ ռուսաստանյան շուկա կարող եք հայտնվել պատվերից նվազագույնը 2-3 ամիս անց: Առաջին անգամ արտահանելու դեպքում պետք է որակավորման փուլն անցնեք: Դա ամիս է տեւում: Այնուհետ պայմանագրի կնքում խոշոր ներկրողի հետ, ակցիզների ստացում՝ եւս մեկ ամիս: Այլ կերպ ասած միջինը 3-4 ամիս է հարկավոր, իսկ հետագա արտահանման դեպքում՝ 2-2,5 ամիս: Մյուս խոչընդոտներն են ակցիզային պահեստները եւ մեծածախ վաճառքի, ներկրման արտոնագրերը:

Սակայն, հավանաբար, սա արդեն ոչ թե հայ գինեգործների, այլ ռուս վաճառողների խնդիրն է:

Նաեւ գինեգործների, քանի որ միջնորդները բարձրացնում են ապրանքի արժեքը: Մեկն ապրանքի խոշոր ներկրող է, մյուսը՝ ներսում մեծածախ առեւտրով է զբաղվում: Ամեն մեկն իր հերթին 10 տոկոսով թանկացնում է:

Բացի այդ, կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս խուսափել հարկերից: Խոշոր մատակարարների համար ԱԱՀ-ի եւ ակցիզների գերավճարներ են լինում, ինչի հաշվին հետաձգում են հարկի վճարումը: Եվրոպական շուկայում նման բան չկա:

Իսկ որա՞կը: Շատերը կարծում են, որ մարգինալները խմում են ամեն ինչ եւ ավելի էժան…

Եթե ռուսական շուկայում որոշել ես իջեցնել որակը՝ այդ մասին անմիջապես իմանում են: Իսկ ահա եթե չափից ավել ես իջեցնումէ պատժվում ես:

Ուստի ռուսական շուկան գրավիչ է, եթե խոշոր ներկրոց գործընկեր ունես ու շրջանառության մեծ միջոցներ: Իսկ եվրոպական շուկան գրավիչ է, եթե արտադրում ես թանկ գինի, թեկուզ քիչ քանակությամբ:

Իսկ Ձեր գինի թանկ է նաեւ Եվրոպայի՞  համար:

Վաճառքի գինը կազմում է 15-20 եվրո: Ըստ որակի՝ լոնդոնյան «Decanter» ամսագիրը մեր գինին գնահատել է 15 եվրոյի կարգի:

Իսկ ո՞ր կողմն են նայում մեր նոր սերնդի գինեգործները՝ «Armenia Wine»-ը եւ «Karas»-ը:

Չգիտեմ: Կարող եմ ասել, որ երկուսն էլ հսկայական աշխատանք են ծավալում ռուսաստանյան շուկայում: Նրանց համար այն ավելի գրավիչ է, քանի որ խոսքը մեծ ծավալների մասին է: Եթե անգամ նրանք հայտնվեն եվրոպական շուկայում, ապա քիչ թե շատ ուշադրություն կգրավեն որակով:  Իսկ նրանք ցանկանում են արտադրել մեծ ծավալով՝ շշի դիմաց 2-3 դոլարի սահմանում:

Միգուցե նրանք շուկայի ավելի բարձր սեգմենտում հայտնվեն, չգիտեմ:

[0:23:42] Vergine Aleksanyan: Սակայն, որպես կանոն, նման ընկերությունները շեշտը դնում են ծավալի վրա: Իսկ ռուսաստանյան շուկայում կա նույնիսկ 1-1,5 դոլար արժողությամբ գինի ՝ Չիլիից, Արգենտինայից, Եվրոպայից, Ավստրալիայից: Այստեղ մեծ է մրցակցությունը: Եթե հայկական գինին արժե 2-2,5 դոլար, ապա սա արդեն ստորինից բարձր գնային մակարդակ է: Ե՛վ Karas»-ը, ե՛ւ«Armenia Wine»-ը հնարավորություն ունեն ավելի բարձր մակարդակի հասնել: Դրանք լավ տեխնոլոգիաներ ունեն, լուրջ բազա եւ լուրջ մարքեթինգ:

Նախկինում Դուք նշում էիք, որ մուտքը Մաքսային միություն կամ Եվրասիական միություն բարդություններ կստեղծի ԱԱՀ-ի համար:

Չգիտեմ, թե ինչպես կլինի, սակայն, հավանաբար, այդ դեպքում ԱԱՀ-ն եւ ակցիզների համար տեղում կվճարենք: Նախկինում վճարում էր ռուսական կողմը: Նույնիսկ եթե ենթադրենք, որ ժամանակին ենք այն ստանալու, ապա հավելյան 20-25 տոկոսը ժամանակավորապես դուրս կգա շրջանառությունից:

Իսկ ոչ սակագնային խոչընդոտները հանվո՞ւմ են, ինչպես որ մաքսայինների դեպքում:

Ոչ: Հարկային եւ մաքսային տեսակետից դա արտահանում չէ, իսկ գործընթացային տեսակետից՝ արտահանում է: Նույն ներկրողը, նույն ակցիզային պահեստները, նույն օղակն ու գործընթացները: Այսինքն արտահանումը եւ կա, եւ ոչ: Պետք է գտնել մեխանիզմներ, որպեսզի ինչ-որ կերպ հնարավոր լինի փոխել, եթե մենք ինտեգրվելու ենք:

Այսինքն «Ռոսպոտրեբնադզորը» շարունակելո՞ւ է աշխատել նախկին խստությամբ:

Այժմ Ռուսաստանից եւ Ղազախստանից թունդ ալկոհոլային խմիչքի պատերազմ է ընթանում: Նրանք անհավասար հարկային դաշտում են:

Ղազախստանում ցածր ԱԱՀ-ի պատճառո՞վ:

Այո, եւ այժմ ստեղծվում են խոչընդոտներ, կամ շրջանցելու սխեմաներ՝ համատեղ ձեռնարկություններ եւ այլն: իսկ դա մեծ հարված է ալկոհոլի շուկային եւ, առհասարակ, ՄՄ սկզբուքներին: Կարծում եմ, Հայաստանը, բացառությամբ կոնյակի, ռուսաստանյան շուկայի համար ալկոհոլի փոքր ծավալներ կարտահանի, որ գոնե գինու հարցում հնարավոր լինի ինչ-որ համաձայնության գալ: ՄՄ-ում գինու շուկայի ծավալը 1 մլրդ 200 մլն շիշ է: Նույնիսկ եթե ամեն քայլափոխին խաղող աճեցնենք, առավելագույնը 10 մլն շիշ կարտադրենք: Համեմատության համար նշենք, որ սա վրացական գինու ծավալի մեկ տասներորդ մասն է: Կարծում եմ, նման ծավալի դեպքում հեշտ է համաձայնության գալ:

Իսկ ինչո՞ւ հնարավոր չէ խաղալ հավասար պայմաններում: Միեւնույն է, լինելու է առավելություն՝ առեւտուր առանց մաքսերի:

Մենք նախնական առավելությունից ստանում ենք 25-30 տոկոս, սակայն ըստ հաշվարկների տեսնում ենք, որ տրանսպորտը, էներգակիրներն, աշխատուժն այն զրոյի են հավասարեցնում: Ստացվում է ավելի թանկ, քան նույն Չիլիում: Այնպես որ չէր խանգարի համաձայնության գալ:

Զրուցեց Արամ Գարեգինյանը