ԿՀՎ-ի եւ ԱԱԳ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մտադիր է ռուսական իշխանություններից խնդրել երկարաձգել իր ժամանակավոր ապաստանի ժամկետը, հայտարարել է Սնոուդենը NBC-ին։
«Երբ ինձ տրամադրված ապաստանի ժամկետն ավարտին մոտենա, ես, իհարկե, կդիմեմ այն երկարաձգելու խնդրանքով», — պատմել է Սնոուդենը։
Սակայն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը նշել է, որ շատ կցանկանար ԱՄՆ վերադառնալ։
Նա հավելել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների մասին տվյալներն սկսել էր հրապարակել՝ «հանուն հայրենիքին ծառայելու»։ Ըստ Էդվարդ Սնոուդենի՝ նախապես ինքը չէր ծրագրել Ռուսաստան գալ։
«Երբ ինձ հարցնում են՝ ինչու եմ Ռուսաստանում, ես ասում եմ՝հարցրեք Աստծուն», — ընդգծել է Սնոուդենը։





























