ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Փեյսոն քաղաքում ողբերգություն է կատարվել. երեք տարեկան երեխան կրակել է մեկուկես տարեկան եղբոր գլխին:

 Associated Press-ը հայտնում է, որ ողբերգության օրը երեխաները հարեւանի տանը խաղալիս են եղել, ընդ որում՝ սենյակում ներկա է եղել նրանց մայրը, որը շփվում էր տանտիրոջ հետ:  Ինչ-որ պահի ավագ երեխան ատրճանակ է գտել եւ նոր «խաղալիք» ստացած եղբայրներն այլ սենյակ են մտել:

Շուտով կրակոց է հնչել. երեք տարեկան երեխան պատահաբար քաշել է ձգանը, փամփուշտը դիպել է եղբոր գլխին: Երեխան հիվանդանոցում մահացել է:

Ավելի ուշ տեղի ոստիկանապետը հայտարարել է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել: