Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում անցկացված Open-ում Հայաստանը ներկայացնող Մհեր Հովհաննիսյանը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր եւ 100 մասնակիցների շարքում գրավել է 7-րդ տեղը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել  Ֆրանսիայի դրոշի տակ հանդես եկող հայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, ով վաստակել է 6 միավոր:

Հայ շախմատիստների մասնակցությամբ եւս մեկ մրցաշար է տեղի ունեցել Թբիլիսիում, որտեղ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 1-2-րդ տեղերը բաժանել Մերաբ Գագունաշվիլու (Վրաստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Քոթանջյանին շնորհվել է երկրորդ մրցանակը: Լեւոն Բաբուջյանը հաղթողներից հետ է մնացել ընդամենը կես միավորով: Դավիթ Հարությունյանը վաստակել է 6,5, Գիորգի Բագատուրովը, Խաչատուր Երանյանը` 6-ական, Արսեն Եղիազարյանը` 5,5 միավոր: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Այս մրցաշարին մասնակցել են 191 շախմատիստներ: