Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Էլոն Մասկը կորպորացիայի` Հոտորն քաղաքում գտնվող կենտրոնակայանում Dragon V2 տիեզերանավի պիլոտային տարբերակն է ներկայացրել:

Նրա խոսքով, պարկուճը միանգամից յոթ տիեզերագնացների` միջազգային տիեզերակայան տեղափոխման եւ վերադարձի համար է նախատեսված:

«Սարքը կարող է Երկրի ցանկացած կետում վայրէջք կատարել եւ միանգամյա օգտագործման չէ», - հայտարարել է Մասկը:

Ճանապարհորդության մեկ տոմսի գինը շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար է կազմելու: Dragon V2-ի` առանց ուղեւորների առաջին թռիչքը Երկրի ուղեծիր 2015թ. վերջին ամիսներին տեղի կունենա, իսկ թեստավորման պիլոտային թռիչքը` 2016թ.-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տաքսի-տիեզերանավը հետագայում կարող է նաեւ լուսնի կամ Մարսի վրա վայրէջք կատարել:

Dragon V2-ը Dragon տիեզերական բեռնատարի կատարելագործված տարբերակն է: Վերջինս միջազգային տիեզերակայանի ուղղությամբ չորս հաջող առաքելություն է իրականացրել: