Ամերիկյան Միչիգան նահանգի համալսարանականները գոմաղբից մաքուր ջրի ստացման տեխնոլոգիա են մշակել: Նրանց խոսքով, գյուտը մոլորակի չոր եղանակային պայմաններ ունեցող տարածաշրջաններում առանձնակի պահանջարկ է վայելելու:
«Կենսագենային նյութերի տարանջատման համակարգ» անունը կրող սարքավորման նախագծային աշխատանքները դեռեւս 10 տարի առաջ են սկսվել: Այն մի կոմից գոմաղբ է կլանում եւ մյուս կողմից` կենդանու համար բավարար որակով ջուր բաց թողնում:
«Հազար կովից տարեկան 38 հազար խ.մ. գոմաղբ է ստացվում: Այն 90 տոկոսով ջրից է բաղկացած, սակայն նաեւ շրջակա միջակավայրի վրա բացասական ազդեցություն թողնող կենսագենային նյութեր, ածխածին եւ պատոգեններ է պարունակում», - պարզաբանել է տեխնոլոգիայի հեղինակներից մեկը` Ստիվ Սաֆֆերմանը: Նոր սարքը անջատում է դրանք եւ վերամշակման արդյունքում պարարտանյութի վերածում:
Նոր համակարգը յուրաքանչյուր խ.մ. գոմաղբից կես խ.մ. ջուր ստանալու հնարավորություն է ընձեռում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, տեխնոլոգիայի կոմերցիոն շահագործումը ընթացիկ տարվա վերջին ամիսներին է մեկնարկելու:





























