Հայաստանում ՏՏ սեկտորը տարեկան 1,5-2 հազար նոր ծրագրավորողի կարիք ունի, խորհրդարանում հունիսի 2-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ոլորտում կադրային պահանջարկը մեծ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում այժմ 10 740 ծրագրավորող է աշխատում (այսինքն կադրային բազայի մինչու 20% աճ է պահանջվում): Ոլորտում ընդհանուր առմամբ 380 ընկերություն կա, որոնցից 155 –ը՝ արտասահմանյան կապիտալով: Ոլորտի շրջանառությունը տարեկան 380 մլն դոլար է, որից  183,4 մլն դոլարն ուղղված է արտահանմանը:

2013 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների համար պետբյուջեից հատկացվել էր 80 միլիոն դրամ (193 հազար դոլար)` Գյումրու տեխնոպարկին աջակցելու նպատակով:

Նախարարը նշել է, որ բնագավառում հիմնական ծրագրերն իրականացնում է ոչ պետական սեկտորը: