Շոտլանդական «MaidSafe» ընկերության հիմնադիրները ստեղծել էն SAFE ցանցը, որը պաշտպանված է կառավարության եւ հաքերների վերահսկողությունից, սակայն օգտատերերի, խոշոր ընկերությունների համար գրավիչ, գրում է «TJournal»-ը:

Նոր ցանցի գաղափարը կայանում է նրանում, որ դրա աշխատանքում կիրառվում է  ինտերնետի գոյություն ունեցող կառույց, սակայն տեղեկությունը պահպանվում է ոչ թե «Google»-ի, «Facebook»-ի եւ ահյլ խոշոր ընկերությունների սերվերներում, այլ օգտատերերի համակարգիչներում: SAFE-ի յուրաքանչյուր օգտատեր իր կոշտ սկավառակը տրամադրում է կոդավորված տվյալների պահպանության համար:

«Business Insider» պարբերականը նշում է, որ նոր ցանցի հայեցակարգը նման չէ Համաշխարհային ցանցի նախագծի հիմքում ընկածին:

Մայիսին «MaidSafe»-ը բացել է ցանցում ծրագրերի տեղադրման մուտքը, այդ պահից ի վեր 500 մշակող միացել է SAFE-ին: Ցանկացողները պետք է սեփական սերվերները վարձակալեն. SAFE ցանցը օգտատերերի համակարգիչներով կփոխարինի, հաղորդում է «NEWSru.com»-ն:

Կողմնակի անձինք մուտք չեն ունենա դեպի տվյալներ, քանի որ ապակոդավորման բանալիներ կունենան միայն օգտատերերը:

Նոր ցանցը կազմակերպված է ինչպես «Bitcoin» արժույթի մեխանիզմը: Երբ օգտատերերից մեկը SAFE-ում ֆայլ է տեղադրում, այն բաժանվում է տվյալների կոդավորված խմբերի, որոնք ուղարկվում են աշխարհում մի քանի տարբեր համակարգիչների: Քանի որ օգտատերերի համակարգիչները կարող են անջատվել, համակարգը միաժամանակ 4 օրինակ է պաշտանում:

«MaidSafe»-ի հիմնադիրները SAFE-ի մշակման համար սեփական ծպտյալ արժույթ են թողարկել՝ «Safecoin», որի շրջանառության 10 տոկոսը գնվել է 5 ժամի ընթացքում: Մյուս 90 տոկոսը հասանելի կդառնան մինչեւ 2014թ.-ի սեպտեմբեր: