Գերմանացի եւ շվեյցարացի գիտնականների կողմից ստեղծված ցելյուլոզի մանրաթելերն ավելի ամուր են, քան պողպատը: Հաղորդում են, որ հետազոտողները կիրառել են իրենց նոր մեթոդը ցելյուլոզի ամուր մանրաթելեր ստեղծելու համար, որոնք իրենց հերթին կազմված են ամուր թելերից:
Գիտնականների խոսքով, այդ մանրաթելերն ավելի ամուր են, քան պողպատը եւ ավելի թեթեւ, քան ալյումինը: Հետզոտողները ենթադրում են, որ դրանք հնարավոր կլինի կիրառել ավիացիոն արդյունաբերությունում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Միեւնույն ժամանակ նման նյութերի գինը դեռ շատ բարձր է, ինչի հետեւանքով արդյունաբերության մեջ դրանց կիրառումը հիպոթետիկ է եւ հեռանկարային:




























