«Samsung»-ը ներկայացրել է աշխարհում առաջին սմարթֆոնը, որը ղեկավարվում է «Tizen» օպերացիոն համակարգով: «Samsung Z»-ն ունի 4,7 դյույմ դրամագծով Super AMOLED (1280х720) էկրան, չորս միջուկային պրոցեսոր 2,3 ԳՀց հաճախականությամբ, սրտի աշխատանքի եւ մատնահետքերի գրանցման սարք:
Սմարթֆոնն ունի նաեւ 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 ԳԲ ծավալով ֆլեշ-կուտակիչ, 8 մեգապիքսել չափի խցիկ, 2600 մԱ*ժ ծավալով մարտկոց: Սարքի չափերն են 138,2х69,8х8,5, քաշը կազմում է 136 գրամ:
«Samsung Z»-ը կցուցադրեն «Tizen Developer Conference»-ի ընթացքում, որը կմեկնարկի հունիսի 3-ին: Նորույթն առաջին անգամ կթողարկեն Ռուսաստանում, որից հետո կհայտնվի այլ շուկաներում: Իրացմանը զուգահեռ կգործի օնլայն- խանութ, որտեղից օգտատերերը կկարողանան նոր ծրագրեր ներբեռնել, հաղորդում է «Vesti.ru»-ն:
«Samsung»-ի ներկայացուցիչները նաեւ հաստատել են, որ «Tizen»-ի հիման վրա հեռուստացույցները կթողարկվեն 2015թ.-ին, իսկ SDK-համաքածուն՝ մյուս ամսվա սկզբին: Այն հնարավոր է ներբեռնել Samsungdforum.com կայքից:





























