Հնագետները Չինաստանում հայտնաբերել են աշխարհի ամենահին շալվարը, որի տարիքը կազմում է մոտավորապես 3,4 հազար տարի, փոխանցում է CienceNews-ը:

Գյուտն արվել է Չինաստանի ծայր արեւմուտքում տեղակայված Թարիմյան իջվածքում գտնվող գերեզմանոցում: Հետազոտողները ենթադրում են, որ իրենց գտածոն ժամանակին պատկանել է ասիական քոչվորներից մեկին:

Բացի այդ, հնագետները համոզված են, որ իրենց կողմից գտնված շալվարը աշխարհում ամենահինն է: Սակայն գյուտի արժանիքը այն է, որ այն ակներեւաբար  ցույց է տալիս, որ շալվարները ստեղծվել են քոչվորների կողմից ձիերով վարգելու համար  եւ որ դա տեղի է ունեցել բավականին վաղ ժամանակներում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ուշագրավ է, որ այդ շալվարները կարվել են բրդե գործվածքից եւ զարդարված են եղել զարդանկարներով ու ասեղնագործությամբ: