Երեկ տեղի են ունեցել ընկերական հանդիպումներ աշխարհի առաջնությանը պատրաստվող ազգային հավաքականների միջեւ: Անսպասելի պարտություն է կրել Դանիայի հավաքականը:
Պորտուգալիայի եւ Հոլանդիայի հավաքականները վստահ հաղթանակներ են տարել համապատասխանաբար Կամերունի և Գանայի նկատմամբ։ Ավստրալիան 1:0 հաշվով հաղթել է Դանիային, Կոստա Ռիկան նույն հաշվով հաղթել է Շվեյցարիային: Պորտուգալիան Կամերունին հաղթել է 3:1 հաշվով, Իսկ Հոլանդիան Գանային հաղթել է 4:1 հաշվով:


























