Մի խումբ հնագետներ, քիմիկոսներ, ֆիզիկոսներ եւ մաթեմատիկոսներ պարզել են խխունջի ծագումը, որից բրոնզե դարում մարդիկ իրենց համար զարդեր են պատրաստել: Գիտնականները որոշել են, որ խխունջները տեղական փափկամորթներին են պատկանում: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են «PLOS ONE» ամսագրում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Անալիզի են ենթարկել Սաֆոկլում հայտնաբերված բրոնզեդարյան վզնոցներն ու ապարանջանները: Գիտնականներն անալիզի ընթացքում օգտագործել են լուսային եւ էլեկտրոնային մանրադիտակ, ինչպես նաեւ ամինաթթուների ռացեմիզացիայի մեթոդ(անցում L իզոմերից D իզոմերի):
Նրանք որոշել են փափկամորթների տեսակները, որոնցից բրոնզե դարում զարդեր են պատրաստել: Բոլորը տեղի բնակիչների են եղել, որոնք ամենուրեք հանդիպում են Մեծ Բրիտանիայում:





























