Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին` հունիսի 4-ին կրկին կայացել են մի շարք ընկերական հանդիպումներ: Անտրամաբանական խաղ է շարունակում ցուցադրել Ֆրանսիայի հավաքականը, որն այս անգամ պարտվել է Չինաստանի թիմին:
Սլովենիան, որը թույլ չէր տվել Ռուսաստանի հավաքականին հանդես գալ աշխարհի առաջնությանը, հեշտությամբ հաղթել է Նոր Զելանդիայի թիմին 3:1 հաշվով:
Ընկերական մյուս հանդիպումներում Կոտ Դ’Իվուարը 2:0 հաշվով հաղթել է Ճապոնիային, իսկ Լյուքսեմբուրգն ու Ֆարերյան կղզիները խաղն ավարտել են 0:0 հաշվով:


























