Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը ակումբի սեփականատերերին հայտնել է, որ ուզում է լքել թիմը: Բացի դրանից, ֆուտբոլիստը համաձայնվել է տեղափոխվել «Ռեալ», հաստատում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լիվերպուլի» ավագի տրանսֆերը գնահատվում էր 30 մլն. եվրո: Ջերարդին ձեռք բերելու ցանկություն է հայտնել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: