Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հունիսի 28-ին հակառակորդի գնդակից վիրավորված 12-ամյա Արմեն Բրուտյանին այսօր՝ հունիսի 30-ին վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերդի զինվորական հոսպիտալի պետ, վիրաբույժ Էդիկ Գրիգորյանը:

«Ծնկի եւ ձեռքի ջիլերն են վնասվել, այսօր վիրահատել եմ, բեկորները հանվել են, ջլերը կարել եմ, շարժողականությունը պահպանված է: Ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա:

Նշենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում վերջին օրերին բավականին լարված չէր. Ադրբեջանական կողմը մի քանի օր շարունակ կրակ էր բացել հայկական գյուղերի ուղղությամբ: