Պետդուման երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ օրենք է ընդունել, որը խստացնում է աշխատանքային միգրանտներին  աշխատանքի թույլտվություն տրամադրելու կարգը, փոխանցում է «Ռոսբալտը»:

Օրենքով առաջարկվում է  թույլտվություն տալ միայն այն դեպքում, եթե ՌԴ մուտքի ժամանակ օտարերկրյա քաղաքացին միգրացիոն քարտում նշել է, որ Ռուսաստան է ժամանել աշխատելու նպատակով:

Այս պահանջը կտարածվի այն միգրանտների վրա, որոնք Ռուսաստան են մեկնում առանց վիզայի: