Բոսիացի նարկոբարոն Նասեր Քելմենդին ձերբակալվել է Կոսովոյում՝ իր հայրենակից, թմրաբարոն Ռամիզ Դելալիչի սպանության կազմակերպմանն առնչություն ունենալու կասկածանքով: Սարաեւոյի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել դեռեւս նախորդ տարի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կոսովոյում ծնված Քելմենդին աշխարհում ամենաազդեցիկ թմրաբարոններից ցանկի առաջին հորիզոնականներում է:

Կալանավորված Քելմենդին դեռեւս Պրիշտինայում է, քանի որ Կոսովոն եւ Բոսնիան արտահանձնման մասին համաձայնագիր չունեն: