Հնդկաստան են ժամանել 46 բուժքույրերը, որոնց ավելի վաղ գրոհայինները պատանդ էին վերցրել Իրաքի Տիկրիտ քաղաքում, հայտնում է  India Today-ը։

Բուժքույրերով օդանավը վայրէջք է կատարել Մումբայի օդանավակայանում, որտեղ կվերալիցքավորվի, այնուհետեւ կշարունակի ճանապարհը դեպի Կերալա նահանգի Կոչիի միջազգային օդանավակայան, որտեղ կանայք կլքեն օդանավը: Օդանավակայանի ներկայացուցչի փոխանցմամբ՝ սպասվում է, որ օդանավը Կոչիում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժ. 11.55-ին, փոխանցում է Gazeta.ru-ն:

2014 թ. փետրվարից բուժքույրերն աշխատել են Տիկրիտ քաղաքի հիվանդանոցում, որը գրավել էին ԻԼԻՊ-ի գրհայինները: Նշվում է նաեւ, որ 46 կանանցից 31-ը ընդհանրապես աշխատավարձ չի ստացել, մնացածը`միայն  վերջին երկու ամսվանը: