Հուլիսի 6-ին բռնի մահվան հետքերով 13 եւ 8 տարեկան երկու աղջկա եւ 4 տարեկան տղայի մարմիններ են հայտնաբերվել Խակասիայի Ուստ-Աբականսկ շրջանի Զելյոնոյե գյուղի սեփական տան բաղնիքում, փոխանցում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ՌՔԿ-ի մարզային քննչական վարչության մամուլի ծառայությունը:
Քրեական գործ է հարուցվել երեխաների 40-ամյա հոր նկատմամբ: Նա կասկածվում է հանցագործությունը կատարելու մեջ:
Ըստ քննության` երեխաների ծնողներն ամուսնացած են եղել, սակայն ամուսինների հարաբերությունները հարթ չի եղել, եւ կինը ողբերգությունից մեկ շաբաթ առաջ երեխաների հետ տեղափոխվել է ոչ հեռու գտնվող այլ բնակարան: Հուլիսի 6-ի երեկոյան տղամարդը պատրաստել է բաղնիքը եւ կնոջը խնդրել, որպեսզի երեխաներին ուղարկի լողանալու: Երբ երեխաները բաղնիքում են եղել, կասկածյալն նրանց սպանել է դանակով կտրելով կոկորդը:
Այնուհետեւ, ինչպես հաղորդվում է, տղամարդն ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ենթադրվում է, որ երեխաներին սպանելու դրդապատճառը կնոջից վրեժ լուծելն էր այլ տղամարդու հետ հանդիպելու համար:





























