Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզի ածխահանքում նախօրեին արգելափակված 17 հանքագործները զոհվել են, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Associated Press-ին:

Հուլիսի 5-ի երեկոյան ահազանգվել էր, որ Սինզյան «Դահուանշան-Յուիսին» ածխաարդյունահանող ընկերությանը ածխահանքում գազի պայթյուն է տեղի ունեցել: Արատկարգ պատահարի պահին հանքում 20 հանքագործներ են եղել, որոնցից երեքին հաջողվել էր փրկել, իսկ մնացածները արգելափակվել էին հողի տակ:

Հունիսի սկզբին 10 մարդու կյանք խլած նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել Հույչժոու նահանգի հանքում: