Մոսկովյան Վնուկովո օդանավակայանում Մախաչկալայի բիզնես-ավիացիայի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:
«Վթարի պատճառը ձախ անիվի հենասյան անսարքությունն է», - հաղորդել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ինքնաթիռը մի քանի պտույտ է կատարել օդանավակայանի շուրջ, որից հետո վայրէջք է կատարել օպերատիվ ծառայությունների վերահսկողության տակ:
Արտակարգ վայրէջքի արդյունքում ոչ ոք չի տուժել: Օդանավակայանը աշխատում է նախատեսված ռեժիմով:




























