Մոսկվայում ինկասատորների թալանման, ինչպես նաեւ այլ ավազակային հարձակումների մեղադրանքով Վրաստանի երկու քաղաքացի են ձերբակալվել: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը:
«Հաստատված է, որ անցյալ տարվա հոկտեմբերին Մոսկվայի հարավում չարանենգները զինված հարձակում են գործել ինկասատորների վրա», - նշել են մամուլի կենտրոնում:
Օպերատիվ խումբը նաեւ բացահայտել է, որ այս տարվա հունիսին ՄՕԱՃ-ի վրա չարագործները հարձակվել են կնոջ վրա՝ խլելով նրանից ավտոմեքենան: Օպերատիվ տվյալներով՝ ձերբակալվածները կարող են մասնակից լինել դրամական միջոցներ տեղափոխողների վրա նաեւ այլ զինված հարձակումների, ինչպես նաեւ մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների գողության մեջ:
«Կասկածյալները ձերբակալվել են Մոսկվայի մարզի Լյուբերեսկ շրջանում օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում: Դրանք երկու գործազուրկ վրացիներ են՝ 33 եւ 34 տարեկան: Ձերբակալվածների բնակության վայրում խուզարկության ժամանակ ոստիկանությունը առգրավել է 2 չգրանցված վնասվածքային ատրճանակ, որսորդական հրացան, ինչպես նաեւ նախկինում առեւանգված երկու ավտոմեքենա», - հայտարարել են ՆԳՆ-ում:




























