Բաքվի մետրոպոլիտենում տղամարդը գնացքի տակ է նետվել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ողբերգական պատահարը տեղի է ունեցել «Էլմլյար Ակադեմիյասի» մետրոյի կայարանում:
Տեղեկատվության համաձայն, միջին տարիքի տղամարդը գնացքի մոտենալու պահին նետվել է երկաթգծի վրա: Միայն շնորհիվ անձնակազմի ճիշտ ժամանակին ձեռնարկած գործողությունների, մոտեցող գնացքին հաջողվել է կանգնեցնել:
Երբ տղամարդուն հաջողվել է վեր բարձրացնել, նա հայտարարել է, որ ցանկացել ինքնասպան լինել պարտքերի պատճառով:





























