«Լոս-Անջելես Գելաքսի»-ի եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը պայմանագիր է կնքել Yahoo-ի հետ:

Դեւիդը նպաստելու է Yahoo կայքի առաջընթացին, որտեղ եւ մեկնաբանելու է աշխարհի առաջնության խաղերը: Աշխարհի առաջնության ավարտից հետո 75 երկրպագուներ հրավիրվելու են հանրահայտ ֆուտբոլիստի հետ հանդիպման, որի ժամանակ կարողանալու են նրան հարցեր ուղղել:

Հիշեցնենք, որ Դեւիդ Բեքհեմը ՀԱՀ-ում չի կարողանա օգնել իր ազգային հավաքականին կրունկի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Իտալիայի Ա սերիայի «Միլանի» եւ «Կիեւոյի» միջեւ կայացած հանդիպման վերջին րոպեներին: Բեքհեմը հանդես է գալիս «Միլանում»՝ վարձավճարով։ Հաղորդում է Armsport.am-ը։