Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մտադիր է շախմատ խաղալ շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովի հետ: Մորալեսը հաղորդել է, որ Կասպարովը կայցելի Լա-Պաս՝ հունիսի 23-24-ը, որպեսզի նախագահի հետ խորհրդանշական խաղ խաղա: « Հուսով եմ, որ նա ինձ չի հաղթի մի քանի վայրկյանում»,- կատակել է Մորալեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գարրի Կասպարովը 1985-ից անընդմեջ զբաղեցրել է Միջազգային շախմատային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը: ՖԻԴԵ-ի կանոններով, Կասպարովը հեռացվել է ցանկից 2006թ. ապրիլի 1-ին, քանի որ 12 ամիս շարունակ չի մասնակցել մրցումների:


























