Էլեկտրամեքենաների քալիֆորնիական Tesla Motors ընկերությունը պատրաստվում է առաջիկայում շուկա հանել մոդել, որն ունակ է մեկ լիցքավորմամբ անցնել 800 կմ ճանապարհ: Դա երկու անգամ գերազանցում է այսօրվա դրությամբ ռեկորդակիր համարվող Tesla Model S սեդանի ցուցանիշը, հաղորդում է Vesti.ru-ն:
Չի բացառվում, որ Tesla-ն պատրաստվում է թողարկել Model S-ի հերթական արդիականացումը, որը կարող է նորարականա մարտկոցներ ստանալ:
Մյուս կողմից, կարող է արտադրվել նաեւ ավելի բյուջետային մոդել, որը պատրաստվում էին թողարկել Tesla Model III անունով: Արդեն հայտնի է, որ այն սարքավորված է լինելու 320 կմ հաղթահարելու ունակ մարտկոցներով:





























