«Haaretz» իսրայելական թերթը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Սիրիայի նահանգապետ նշանակված Ջեմալ փաշայի՝ հրեաների նկատմամբ վերաբերմունքի մասին հոդված է հրապարակել:
Պարբերականի համաձայն, Ջեմալ փաշան խորհուրդ է տվել, որպեսզի հրեական ներգաղթը ապօրինի հայտարարվի եւ հրեաները Պաղեստինից դուրս շպրտվեն: Շատ պատմական աղբյուրներում իվրիտով պահպանվել է թուրքական փաշայի խոսքը. «Նա սպառնացել է հրեաների հետ անել այն, ինչ հայերի հետ է արվել (Հայոց ցեղասպանությունը այդ ժամանակ իր գագաթնակետին էր)», - ասվում է հոդվածում:
Վերջերս թուրքական արխիվում բացահայտվածը հեռագիրը հաստատում է տվյալ հաղորդագրությունը: Այսպես, ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի կողմից Լիբանանի նահանգապետին ուղարկված հեռագրում պահանջվում է հանձնել օսմանյան Պաղեստինում բրիտանացիների օգնելու համար ստեղծված խմբավորման առաջնորդներից մեկին՝ Յոզեֆ Լիշանսկուն: Հեռագրում նշվում է, որ «եթե այդ մարդիկ չհանձնեն Լիշանսկուն, ապա նրանք հայերի ճակատագրին կարժանան, քանի որ ես հայերի սպանությունը իրագործողներից եմ»:
«Թեեւ Թուրքիան տասնամյակների ընթացքում կայուն կերպով ժխտում էր Հայոց ցեղասպանությունը, հեռագիրը մատնանշում է, որ դա բոլորին է հայտնի գաղտնիք է եւ ամբողջ կայսրության տարածքում կիրառված օրինական սպառնալիք», - ասվում է հոդվածում:





























