Հայաստանի Ալագյազ եւ Կամխուդ բարձրլեռնային ուսումնա-վարժական համալիրներում դաշտային պարապմունքներ են սկսվել քիմիական եւ կենսաբանական ճառագայթային պաշտպանության ստորաբաժանումների ավելի քան 150 զինծառայողների մասնացությամբ: Պարապմունքների ապահովման համար, որոնք մե ամիս կտեւեն, ներգրավվել է հատուկ ռազմական տեխնիկայի ավելի քան 30 միավոր:

Ինչպես հաղորդում է Հարավարեւելյան շրջանի մամուլի ծառայությունը, տեսական պարապմունքների ժամանակ զինծառայողներին կծանոթացնեն նոր ժամանակակից զենքերի եւ ռազմական տեխնիկայի տակտիկա-տեխնիկական բնութագրերի հետ, որոնք առկա են ՀԱՇ սպառազինությունների թվում՝ հակառակորդին վնաս հասցնելու ուժի եւ կիրառման կարգի հետ:

Գործնական գործողությունների ընթացքում բարձր լեռնային եւ տաք կլիմայի պայմաններում քիմիկոս-հետախույզ զինծառայողները  կսովորեն վերազինել դիտակետերը, հերթապահություն անցկացնել, չափում օդի, հողի ճառագայթման աստիճանը, ճիշտ լրացնել վերահսկման մատյանը: Բացի այդ, մասնագետներին անհատական նախապատրաստման խնդիրներ կմշակվեն, ստորաբաժանումների մարտական պատրաստություն կանցկացվի, համալիր պարապմունքներ հատուկ եւ մասնագիտացված նախապատրաստմամբ:

Բացի այդ, զինծառայողների հետ պարապմունքների ընթացքում տեղանքի հետախուզման գործողություններ կմշակվեն: Վարակված գոտուց դուրս գալուց հետո նրանք կսովորեն վարակազերծել եւ մշակել կադրային զնեքը, ռազմական տեխնիկան, սեփական ամազգեստը: Կանցկացվի ծխացող աերոզոլային էկրանների տեղադրման դասընթաց:

Ուսումնավարժանքների հիմնական նպատակն է բարձրացնել ստորաբաժանումների դաշտային ուսուցումն ու փոխկապակցվածությունը, կատարելագործել անձնակազմի գործնական կարողությունները, որակները, որոնք անհրաժեշտ են հատուկ առաջադրանքների կատարման համար ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական վարակի ժամանակ:

Զորավարժությունների արդյունքների հիման վրա հատուկ քիմիական գոտու հաղթահարման մրցություններ կանցկացվեն եւ ռազմական պատրաստության հիմնական առարկաների նորմատիվների հանձնում: