Հայ-ադրբեջանական սահմանին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երեւանյան պատվիրակության մեքենան հայտնվել է կրակահերթի թիրախում:

ԿԽՄԽ-ի երեւանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ կազմակերպության ներկայացուցիչներն ուղեւորվել են սահմանային գոտի՝ Չինարի գյուղի բնակիչների խնդրանքով, որպեսզի բերքահավաքի ընթացքում նպաստեն հրադադարի ռեժիմի պահպանմանը:

ԿԽՄԿ-ն ձեռնպահ է մնում նշել, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը: Կազմակերպության ներկայացուցիչը միայն նշել է, որ կրակոցները հնչել են երկու կողմից:

Զոհերից խուսափելու համար ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները լքել են վտանգավոր գոտին:

Նշենք, որ ԿԽՄԿ-ի ավտոմեքենան առաջին անգամ չէ, որ հայտնվում է կրակոցների թիրախում: