16 տարի անց Դիեգո Մարադոնան վերադառնում է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար: 1994-ին, ԱՄՆ-ում իր վերջին հանդիպումը ֆուտբոլիստի կարգավիճակում Մարադոնան անցկացրեց հենց Նիգերիայի հետ, որի հետ էլ սկսում է Աշխարհի 2010թ. առաջնությունը: Արգենտինա-Նիգերիա հանդիպումը սկսվում է Երեւանի ժամանակով ժամը 19-ին:
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Այս մրցաշարի ամենաինտրիգային հարցը հենց Արգենտինայի խաղն է լինելու: Մարզիչ Մարադոնան դեռ որեւէ աներեւակայելի արդյունք ցույց չի տվել: Ընտրական մրցաշարում Արգենտինան ամբողջ ինը միավոր հետ մնաց Չիլիից: Սակայն աշխարհի գավաթը նվաճելու համար անհրաժեշտ է ոչ թե չորս տարվա փայլուն խաղ, այլ` վեց կամ հինգ հաղթանակ մեկ ամսվա ընթացքում:
Դրա համար Արգենտինան ունի այնպիսի բարձրակարգ հարձակվողներ, ինչպիսիք են Մեսսին, Դիեգո Միլիտոն, Իգուաինը, Ագուերոն, Տեւեսը եւ Պալերմոն, որոնք ազգային առաջնություններում միասին 131 գնդակ են խփել.
Բացի այդ, Արգենտինան ունի այնպիսի ամուր պաշտպանություն, որ Մարադոնան կարող է իրեն թույլ տալ թիմից հեռացնել «Ինտերի» ավագ Ձանետիին:
Նիգերիայի համար Արգենտինայից խլած նույնիսկ մեկ միավորը կնշանակի խմբից դուրս գալու հրաշալի առավելություն Հարավայի Կորեայի եւ Հունաստանի նկատմամբ: Շվեդ մարզիչ Լարս Լագերբեկն ու նրա ֆուտբոլիստները դա լավ են հասկանում: Այդուահանդերձ, նիգերիացիների համար գլխավոր հանդիպումները դեռ առջեւում են:
Միջազգային բուքմեքերական ընկերությունները (աղբյուրը` http://soccerstand.com/) այսօրվա խաղում բացահայտ առավելությունը տալիս են Արգնետինային, որի հաղթանակը գնհատավում է 1.36 - 1.45 գործակիցով, ոչ ոքին` 4.00-7.00, Նիգերիայի հաղթանակը`7.00-10.00:



























