Այսօր՝ հունիսի 12-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Ռուստենբուրգում Անգլիայի հավաքականն իր մեկնարկային խաղում կմրցի ամերիկացիների հետ: Այդ հանդիպումը Ց խմբի առանցքայինն է: Հենց այս երկու թիմերն են հավակնում «փլեյ օֆֆ»-ի ուղեգրերին:
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Առաջին հանդիպումը Անգլիայի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել 60 տարի առաջ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում և այն ժամանակ անգլիացիները սենսացիոն պարտություն կրեցին 0:1 հաշվով: Այդ խաղի մասին նույնիսկ վավերագրական ֆիլմ նկարահանվեց:
Վեց տասնամյակ անց Անգլիան հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկն է, ամերիկացիներն էլ համարվում են ամենաուժեղ ոչ հավակնորդներից:
Անցած տարի, նույն Հարավային Աֆրիկայում, Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում ԱՄՆ-ը սենսացիոն հաղթանակ տարավ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի նկատմամբ, իսկ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթում էր Բրազիլիային, սակայն պարտվեց 2:3 հաշվով:
William Hill-ի բուքմեյքերները Անգլիային համարում են 4-րդ ուժեղագույնը այս առաջնությունում` ավելի բարձր գնահատելով միայն Իսպանիայի, Բրազիլիայի եւ Արգենտինայի հնարավորությունները:



























