Սերբիայի հավաքականը այսօր, հունիսի 13, Պրետորիայի Լոֆտուս Վերսֆելդ ստադիոնում կհանդիպի Գանայի հավաքականիին։ Խաղը կսկվի Երևանի ժամանակով 19:00-ին, այն դատելու է արգենտինացի մրցավար Հեկտոր Բալդասին։
Չորս տարի առաջ Սերբիա – Չեռնոգորիայի հավաքականը խայտառակ ելույթ ունեցավ` խմբում չվաստակելով ոչ մի միավոր և բաց թողնելով տասը գնդակ: Այժմ հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել: Չնայած Չեռնոգորիայի անկախացմանը, Սերբիայի հավաքականն այս ընթացքում զգալի հզորացել է և Դ խմբում համարվում է Գերմանիայի հավաքականի իրական մրցակից:
Սերբերի այսօրվա մրցակից Գանայի հավաքականն աֆրիկյան թիմերից ամենաանկախատեսելի է: Զարմանալի չի լինի այս թիմի ոչ ձախողումը, ոչ էլ քառորդ եզրափակիչ դուրս գալը: Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում Գանան առանց առաջատար խաղացողների հասավ մինչև եզրափակիչ և նվազագույն հաշվով պարտվեց Եգիպտոսին: Այժմ գրեթե բոլոր ուժեղագույնները թիմում են:
Միջազգային բուքմեքերները Սերբիա – Գանա խաղում ավելի բարձր են գնահատում սերբերի հնարավորությունները:
Սերբիայի հաղթանակ` 2.00 – 2.22
Ոչ ոքի` 3.10 – 3.30
Գանայի հաղթանակ` 3.40 – 4.00
Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը



























