Անհայտ անձինք թալանել են Ուրուգվայի հավաքականին, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունում մասնակցում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Հարաֆաֆրիկյան The Mail Guardian պարբերականի փոխանցմամբ, գողությունը տեղի է ունեցել Քեյփթաունի հյուրանոցում՝ Ուրուգվայ-Ֆրանսիա խաղի հանդիպման ժամանակ:

Էռնեստո Ռոդրիգեսի սենյակից գողացել են 4 հազար դոլար, Դանիել Մարոտտայի մոտից՝ պատվիրակության պատկանող 8 հազար դոլար գումարը:

Ոստիկանները դիտել են տեսախցիկների կադրերը եւ հայտարարել, թե ամենայն հավանականությամբ, գողությանը մեղսակից է Ուրուգվայի հավաքականի անդամներից մեկը:

Ուրուգվայի հավաքակնը հայտարարել է, թե հրաժարվում է պաշտոնական հետաքննությունից: