Հուլիսի 25-ին անհետացած 15-ամյա աղջիկը գտնվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ օրը, ժամը 23.00-ի սահմաններում, 15-ամյա Նարինե Կիրակոսյանը տնից դուրս էր եկել եւ անհայտ կորել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` օգոստոսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչի եկեղեցու հարակից տարածքից Ն. Կիրակոսյանը հայտնաբերվել է եւ տեղափոխվել ոստիկանության Արարատի բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ն. Կիրակոսյանը հանձնվել է ծնողների հսկողությանը:




























