Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Արմավիր գյուղից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Հարություն Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 24-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























